10 մայիսի 2019 - 18:00 AMT
12 մլրդ դրամի հարկային արտոնություն` Դիլիջանի UWC-ի կառուցմանը և շահագործմանը ներգրավված 3 կազմակերպության

ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ է տրամադրե Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված 3 կազմակերպության:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ըստ ծրագրի շրջանակում հարկային արտոնություններ նախատեսող օրենքի պահանջի նախատեսվում է, որ Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված կազմակերպությունների կողմից ներկայացված գործարքների մասով կտրամադրվի հարկային և մաքսային արտոնություններ: Երեք կազմակերպության կողմից ներկայացված հայտերի հիման վրա է նախագիծը մշակվել:

«Ըստ այդմ, 64 գործարքի համար մոտ 12 մլրդ դրամ ընդհանուր ծավալով նախատեսվում է կիրառել այն հարկային արտոնությունները, որոնք նշված օրենքով նախատեսված են»,- ասել է Ջանջուղազյանը: