Gallup. ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատաոճը

Gallup. ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում Փաշինյանի աշխատաոճը

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը պաշտոնավարման առաջին տարում: Այդ են վկայում Gallup International միջազգային ասոցիացիայի հարցման արդյունքները:

«Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի աշխատելու ոճը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների 29,9%, ավելի շուտ դրական՝ 54,3%-ը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 84,2%-ը»,-ասել է լրագրողներին ՀՀ-ում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Փորձագետը նշել է նաև, որ բնակչության վերաբերմունքը Փաշինյանի գործունեությանը 2018-ի համամետ «մի փոքր սառել է»:

«Ընդամենը 6 ամսում վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Դա կապված է էյֆորիայի նվազման և իրականությանն առավել ռացիոնալ մոտեցման հետ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---