// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանում կայանման տուրքը չվճարելու տուգանքը կնվազի 2000 դրամով

Երևանում կայանման  տուրքը չվճարելու տուգանքը կնվազի 2000 դրամով

PanARMENIAN.Net - Մեքենան Երևանի համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու դեպքում քաղաքացին 5000 դրամի փոխարեն կտուգանվի 3000 դրամով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պրակտիկայում նշված տուգանքը կիրառվում է մեքենան վճարովի կայանատեղում կայանելուց հետո մեկ ժամվա համար համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարի գումարը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում:

«Ստացվում է, որ 100 դրամ չվճարելու, կամ անվճար կայանելու ժամկետից հետո այդ գումարը վճարելու դեպքում անձինք տուգանվում են 5000 դրամի չափով, ինչը անհամաչափ է կատարված իրավախախտմանը և առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում», - ասված է հիմնավորման մեջ:

Երևան քաղաքի ավագանին սկսած 2012 թվականից սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե:

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Դատարանի շենքի մոտ շարունակվում է Քոչարյանի աջակիցների և վերջինիս դեմ բողոքի ակցիան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ընդունում է մրցանակի հավակնորդների առաջադրումներ