ԱՄՆ դեսպան. ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան

ԱՄՆ դեսպան. ԼՂ կարգավորման հարցում դրական ազդակներ կան

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։

«Գործընթացը ոգևորիչ է, որովհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբաջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումները բարձր մակարդակի են: Արդյունքում մենք նկատում ենք շփման գծում բռնությունների կրճատում և դրական ազդակներ», - ասել է Թրեյսին:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելու հնարավորությանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեպան Լին Թրեյսին ասել է, որ այս պահին Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումների վերաբերյալ հրապարակման համար որևէ տեղեկություն չունի:

Ընթերցեք նաև՝ «ԱՄՆ դեսպան. ՀՀ-ում ժողովրդավարությունն առավել քան երբևէ ամուր է»:

 Ուշագրավ
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր
Միրզոյանը նշել է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին