«Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են եզրափակիչ եթերաշրջանի նոր տարբերակ նկարահանել![]() 16 մայիսի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» երկրպագուները պահանջում են եզրափակիչ եթերաշրջանի նոր տարբերակ նկարահանել: Համապատասխան խնդրագիրը հայտնվել է Change.org կայքում: «Դևիդ Բենիոֆն ու Դենիել Բրետ Ուայսն ապացուցեցին, որ բավականաչափ հմուտ սցենարիստներ են, երբ չունեն բնօրինակը (այսինքն՝ գրքերը), որին կարելի է անդրադառնալ: Սերիալն արժանի է այնպիսի եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա»,-ասվում է խնդրագրում: Խնդրագիրն արդեն ավելի քան 250,000 հանդիսատես է ստորագրել: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ին: Երկրպագուներն արդեն բազմիցս դժգոհություն են հայտնել նոր սերիաների սյուժեի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել այն բացթողումներին, որոնք թույլ են տվել սերիալի հեղինակները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |