// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՄԻՊ-ը հորդորում է երեխաներին չներգրավել այնպիսի բողոքի ակցիաներում, որոնք չեն բխում երեխաների շահերից

ՄԻՊ-ը հորդորում է երեխաներին  չներգրավել այնպիսի բողոքի  ակցիաներում, որոնք չեն բխում երեխաների շահերից

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու այնպիսի փորձերից, որոնք չեն բխում նրանց շահերից:

Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով: Ակցիային մասնակցել են նաև երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղելեն վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։

Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակացության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:

Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաև հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի և հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից:

 Ուշագրավ
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով: