// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պարզեցված նոր կարգը մինչև 2019-ի վերջ դատարանները 30,000-ով գործով կբեռնաթափի

Պարզեցված նոր կարգը մինչև 2019-ի վերջ  դատարանները  30,000-ով   գործով կբեռնաթափի

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով մինչև 2019 թվականի վերջ հնարավոր կլինի 30,000-ով բեռնաթափել ընդհանուր հայցային վարույթով քննվող դատական գործերի թիվը:

«ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ հարցը։ Դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ 2013-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում քաղաքացիական գործերի թիվը գրանցել է աննախադեպ աճ՝ 48,540-ից դառնալով 137,003 գործ, ընդ որում այս գործերի միջինում 80%-ը եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որոնցով պահանջների միջինում 80%-ը չեն գերազանցել 2 մլն դրամը։ Իսկ այդ գործերով Վերաքննիչ բողոք բերվել են ոչ ավել, քան 1% դեպքերում», - ասել է նախարար:

Նախարարն ասել է, որ այս հանգամանքի հաշվառմամբ 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքով ներդրվել է պարզեցված վարույթ, որը հնարավորություն է տալիս գործը քննել ընդհանուր հայցային վարույթից տարբերվող, հեշտացված ընթացակարգի միջոցով։

 Ուշագրավ
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով: