Շվեյցարիայում երկտեղանի մահճակալներով կինոթատրոն է բացվել![]() 18 մայիսի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Կինոթատրոնների Les Cinemas Gaumont Pathe ֆրանսիական ցանցը նոր կինոթատրոն է բացել Շվեյցարիայում, որտեղ հանդիսատեսին առաջարկում են ֆիլմն աթոռների փոխարեն երկտեղանի մահճակալների վրա դիտել: Pathe կինոթատրոնի VIP-Bedroom սրահում 11 երկտեղանի մահճակալ է տեղադրվել՝ էլեկտրոնային կարգավորվող գլխատեղերով, բարձերով և փոքր պահարաններով: Սրահ մտնելիս հողաթափեր են տալիս, գրում է Ինտերֆաքսը 20 Minuten-ի վրա հղումով: Անկողնու սպիտակեղենը փոխվելու է յուրաքանչյուր սեանսից հետո: «Հիգիենայի ասպեկտը շատ կարևոր է մեզ համար: Շվեյցարիայում այդ առաջարկը եզակի է: Սակայն մենք ստուգեցինք այդ հայեցակարգն արտերկրում և ոչ մի խնդիր չեղավ»,-ասել է Pathe Switzerland-ի գլխավոր տնօրեն Վենանցիո դի Բակկոն: Կինոթատրոնում նաև դահլիճ կա փոքրիկների համար՝ պարկ-բազկաթոռներով, լողավազանով և սահարանով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |