Անշարժ գույքի գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9%-ով

Անշարժ գույքի գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9%-ով

PanARMENIAN.Net - 2019-ի ապրիլին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել է 6.9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28.9 %-ով:

Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել են 0.8 %-ով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 9.8 %-ով, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանի մարզերի քաղաքներում 2019-ի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---