Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Հայ Դատի հանձնախմբի և AAA ղեկավարների հետ

Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Հայ Դատի հանձնախմբի և AAA ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայ դատի հանձնախմի (Armenian National Committee of America) գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։

Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։

ԱԽ քարտուղարը հանդիպել է նաև «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։

 Ուշագրավ
ՀՀ-ն խորհրդում կաշխատի 2020-2022 թվականներին։
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱԳՆ-ում նշում են՝ ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ
Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել