Ֆիզիկոս Մելիք-Հայկազյանը՝ Forbes-ի մինչև 30 տարեկան հեռանկարային ռուսաստանցիների թվում

Ֆիզիկոս Մելիք-Հայկազյանը՝ Forbes-ի մինչև 30 տարեկան հեռանկարային ռուսաստանցիների թվում

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան («30-ից՝ 30») ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանիշը: Ցուցակում ընդգրկվել է նաև ֆիզիկայի ոլորտում հետազոտությունների հեղինակ Ելիզավետա Մելիք-Հայկազյանը: Նա ներառվել է «Գիտություն և տեխնոլոգիա» անվանակարգում:

Ինչպես նշում է պարբերականը, 27-ամյա Ելիզավետան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը:

«Գիտնականների միջազգային խմբի կազմում նա աշխատում է արևային մարտկոցների և լուսադիոդների համար նոր նյութերի մշակման վրա: Սպեկտրագրության նոր մեթոդին նվիրված հոդվածը թիմը հրապարակել է հեղինակավոր Scientific Reports ամսագրում՝ գիտնականների մշակումը զգալիորեն էժան է այդ ոլորտում օգտագործվողներից: Մելիք-Հայկազյանը ստացել է Սինգապուրի Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների SIPGA կրթաթոշակ»,-ասվում է հրապարակման մեջ:

Ընդհանուր առմամբ ներկայացված է 30 ռուսաստանցի ամենատարբեր անվանակարգերում՝ «Ձեռներեցներ», «Ֆինանսներ և ներդրումներ», «Կառավարում», «Սպորտ և կիբերսպորտ», »Գիտություն և տեխնոլոգիա», «Արվեստ», «Երաժշտություն և կինո» և այլ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---