Պորոշենկոյի դեմ վարույթ է սկսվել պետական դավաճանության հոդվածով

Պորոշենկոյի դեմ վարույթ է սկսվել պետական դավաճանության հոդվածով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն (ՀՊԲ) վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հնարավոր պետական դավաճանության փաստով: Այդ մասին հայտնել է ՀՊԲ տնօրենի առաջին տեղակալ Օլգա Վարչենկոն:

Խոսքը 2018-ի նոյեմբերի 25-ի իրադարձությունների մասին է, երբ ուկրաինական ՌԾՈւ նավերը Սև ծովից անցան Ազովի ծով Կերչի նեղուցի շրջանում:

Հայցը ներկայացրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ըստ նրա, Պորոշենկոն, լինելով պետության նախագահը, պետական դավաճանություն է գործել, երբ փորձել է երկրում ռազմական դրություն հայտարարել, որի համար զոհաբերել է ուկրաինացի նավաստիներին և ուղարկել նրանց Կերչի նեղուց:

Անդրեյ Պորտնովը վերջերս է Կիև վերադարձել:2014-ին Յանուկովիչի նախկին խորհրդականի դեմ քրգործ էր հարուցվել՝ այն մասով, որ վերջինս 2010-ին ապօրինի է գլխավորել Կիևի Շևչենկոյի անվան ազգային համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնը: Այն ժամանակ նա հեռացավ Կիևից և ապրում էր Մոսկվայում և Վիեննայում: 2019-ի մարտին Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց, որ դադարեցնում է Պորտնովի դեմ քրգործը:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը