Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումը![]() 22 մայիսի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունում նախապատրաստվում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը՝ ՀՀ վերաքննիչ դատարանում վիճարկելու բողոքը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ: Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են», - գրել է նա: Աբրահամյանը նշել է, որ 2008-ի մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է: «ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,- ասված է գրառման մեջ: Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանն ահազանգել է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով բողոքարկման ենթակա, սակայն դեռևս չբողոքարկված դատարանի որոշումն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |