Բրազիլիայում զինված անձը եկեղեցում 3 մարդ է սպանել![]() 22 մայիսի 2019 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Զինյալ անձը 3 մարդ է սպանել Բրազիլիայի Պարակատու շրջանի եկեղեցում: Մինչ եկեղեցի գնալը տղամարդը սպանել է իր նախկին հարսնացուին՝ նրա տանը, գրում է ՌԻԱ Նովոստին Correio Braziliense-ի վրա հղումով: Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավապահները պարեկում էին եկեղեցու շրջանը, ուստի կարողացել են օպերատիվ արձագանքել: Կրակողը եղել է 39-ամյա Ռուդսոն Արագոն Գիմարաեշը՝ ՌՕՈւ նախկին զինծառայող: Նա վիրավորվել է ոստիկանի կրակոցից և տեղափոխվել հիվանդանոց: Ընդհանուր առմամբ կասկածյալի ձեռքից 4 մարդ է մահացել: Ոստիկանության ներկայացուցիչ Ֆլավիո Սանտյագոն ասել է, որ եկեղեցում 20 մարդ է եղել, իսկ կրակողի մոտ դեռ 6 փամփուշտ կար: «Եթե ոստիկանությունը ժամանակին չմոտենար, իրավիճակը շատ ավելի վատ կլիներ»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |