Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները մայիսի 22-ից սկսել են աշխատանքը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներն այսօրվանից սկսում են աշխատանքները։Այս մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիթեքին վճարվելիք գումարից»,-ասվում է գրառման մեջ:
Քաղաքապետարանը 2019 թվականի հունվարի 21-ին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից մայրաքաղաքի սանմաքրման և ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ձեռք է բերել 9 նոր հատուկ տեխնիկա: