Գր. Լուսավորչի փողոցը կվերանվանվի Սբ Գր. Լուսավորչի![]() 22 մայիսի 2019 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցը կվերանվանվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին հավանություն է տվել որոշմանը: «Լույս» խմբակցությունը նաև 2 այլ առաջրկ էր ներկայացրել՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան ու Մովսես Խորենացու փողոցն անվանել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Սուրբ Մովսես Խորենացու փողոց, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել։ «Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ», - ասված է նախագծի հիմնավորման մեջ: Նախագիծը ներկայացրած «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է, որ փողոցի անվանափոխության համար բյուջեից հավելյալ գումարի կարիք չի լինի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |