Նավալնի. Ծափահարում եմ Փաշինյանին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հերթական տեսանյութում, անդրադառնալով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հետխորհրդային հանրապետություններում տիրող իրավիճակին և պայքարին կոռուպցիայի դեմ, իր համակրանքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նավալնին նշել է, որ Փաշինյանը Հայաստանում սկսել է հեղափոխության երկրորդ փուլը և մտադիր է դատաիրավական բարեփոխումներ իրականացնել: «Նա (Փաշինյանը) ասել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ և ընթանում է այդ ուղղությամբ: Նա, օրինակ, հայտարարել է, որ կհանի պաշտոններից բոլոր դատավորներին, որոնց կայացրած վճիռները չեղարկվել են ՄԻԵԴ-ում: Ուղղակի ծափահարում եմ Փաշինյանին»,-ասել է Նավալնին: Ըստ նրա, ՀՀ վարչապետը ճիշտ է վարվել և Ռուսաստանը պետք է հետևի նրա օրինակին: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեծ հույսեր է ներշնչում, ուղղակի հիանալի է»: Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը:Վարչապետը նշել էր, որ ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |