Ադրբեջանցի հաքերները 2000-ից ավելի FB հայ օգտատերերի գաղտնաբառեր են հրապարակել

Ադրբեջանցի հաքերները 2000-ից ավելի FB հայ օգտատերերի գաղտնաբառեր են հրապարակել

PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցի հաքերները Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնին հարձակում են իրականացրել և հրապարակել 2000-ից ավելի հայ օգտատերեի ֆեյսբուքյան էջերի լոգինը և գաղտնաբառեր։

Նա նշել է, որ դեռ բոլոր հաշիվները չէ, որ կոտրված են, և հնարավոր է արագ փոխել գաղտնաբառը։

«Գտնելու համար Ctrl F սեղմեք և որոնեք ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարներ են։ Եթե նույն գաղտնաբառը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք։ Հիմնականում կտեսնեք mail.ru օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք, պարզապես հիմնականում mail.ru է տարածված Հայաստանում և այդ մարդկանց են որսում։ Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։ Եթե արդեն կոտրել են - ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked և փորձեք վերականգնվել»,-նշել է Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---