Վանեցյան. Անհրաժշետության դեպքում բոլորը պետք է վեթինգի ենթարկվեն![]() 28 մայիսի 2019 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Անհրաժեշտության դեպքում բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի: Այդ մասին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով վեթինգի ինստիտուտի ներդրմանը։ «Եթե ահնրաժեշտություն լինի, բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե պետք լինի, ԱԱԾ ղեկավարը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ այդ հարցում որևէ մտավախություն չունի: «Զանգով որոշումներ կայացնող դատավորների մասին տվյալներ ունենալու դեպքում անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նման երևույթները բացառվեն»,- ասել է նա, Պատասխանելով այն հարցին, թե ինքն էլ քաղաքական բազմաթիվ կապեր ունի՝ նախկին համակարգում է աշխատել, իսկ վեթինգի արդյունքում դրանք ավելի պարզ դուրս կգան ջրի երես՝ ԱԱԾ տնօրենն ասել է. «Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չի եկել։ Կա՞ այստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել։ Ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |