Սիմոնյան. Չզարմանաք, եթե 1 տարուց քրգործ հարուցվի 2017-ի ընտրությունների վերաբերյալ

Սիմոնյան. Չզարմանաք, եթե 1 տարուց քրգործ հարուցվի 2017-ի ընտրությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանում 1996-ից հետո և մինչև վերջին ընտրությունները չի եղել որևէ ընտրություն, որին Հայաստանի ժողովուրդը կասկածով չվերաբերվի։ Այդ մասին Սարդարապատում լրագրողների հարցերին պատասխանելիս, նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Մինչ այդ միակ ընտրությունը, ըստ Սիմոնյանի, եղել է 1991 թվականին, և դա միակ դեպքն է եղել, որ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացել, հայտնում է Shantnews-ը:

Ինչ վերաբերում է ընտրություններին հնարավոր կեղծիքներին իրավական գնահատական տալուն, Սիմոնյանը ասել է. «Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ քրեական գործ հարուցվի, նույնկերպ մյուս ընտրությունների վերաբերյալ»։

Սիմոնյանը հիշեցրել է, որ ինքը կոչ է արել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին նախագահ չկոչել, քանի որ նրանք երկուսն էլ երբևէ ընտրություններում չեն հաղթել իրենց մրցակիցներին։

 Ուշագրավ
---