Գյումրիում կարի արտադրամասի աշխատողների աշխատավարձից պահվել է․ Ոմանք 11,000 դրամ են ստացել (վիդեո)

Գյումրիում կարի արտադրամասի աշխատողների աշխատավարձից պահվել է․ Ոմանք 11,000 դրամ են ստացել

PanARMENIAN.Net - Գյումրիում «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցներն ահազանգել են աշխատավարձի ուշացումների, ինչպես նաև անօրինական պահումների մասին, հայտնել է Ցայգ մարզային հեռուստաալիքը։

Նրանց խոսքով, ամսական աշխատավարձն ըստ պայմանագրի պետք է լինի 55,000 դրամ, բայց աշխատակիցները նշված գումարը չեն ստանում:

Աշխատակիցներից ոմանք 11,000 դրամ են ստացել։

Ի պատասխան նրանց բողոքի, տնօրինությունը ցածր վարձատրությունը պատճառաբանում է ոչ որակյալ արտադրանքով, որն էլ արտահանվել է երկրից: Աշխատակիցները, սակայն, պնդում են որ արտադրանքի որակը ստուգվել է և անորակ արտադրանք նրանք չեն թողարկել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---