Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր ժողովրդին»,-ասվում է շնորհավորանքի մեջ, հայտնում է«Հայկական ժամանակը»: