Ճապոնիայում տղամարդը դպրոցականների է դանակահարել. Աշակերտուհիներից մեկը մահացել է![]() 28 մայիսի 2019 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ճապոնական Կավասակի քաղաքում, Տոկիոյից ոչ հեռու, տղամարդը դանակահարել է Կարիտաս մասնավոր դպրոցի տարրական դասարանների մի խումբ աշակերտների: Երեխաները սպասելիս են եղել դպրոցական ավտոբուսին: Սկզբից ոստիկանությունը հայտնել էր, որ տուժել է 6-7 տարեկան 13 աշակերտուհի և նրանց ուղեկցող 3 մեածահասակ: Նշվում էր, որ մեծահասակներից մեկի և երեխաներից մեկի մոտ կյանքի նշաններ չկան: Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է, որ աղջիկը մահացել է, գրում է «Վեդոմոստին» Kyodo գործակալության վրա հղումով: Հարձակվողը 50-60 տարեկան տղամարդ է եղել: Երեխաների վրա հարձակվելուց հետո նա հարվածներ է հասցրել ինքն իրեն և մահացել է գիտակցության չգալով: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակ առավոտյան 7:45-ին Նոբորիտո կայարանում: Ոստիկանությունը 2 դանակ է հայտնաբերել դեպքի վայրում: Այժմ քննիչները փորձում են պարզել հարձակվողի ինքնությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |