28 մայիսի 2019 - 17:01 AMT
Սիրիական բանակը պատրաստվում է Պալմիրայի համար մարտերին

Սիրիայի բանակը մեծաքանակ ստորաբաժանումներ է մոտեցրել Պալմիրային, հայտնում է AMN-ն սեփական աղբյուրի վրա հղումով:

Ըստ պարբերականի զրուցակցի, սիրիական բանակը ստորաբաժանումներ է տեղակայել Պալմիրայի մատույցներում՝ դիմակայելու համար «Իսլամական պետության» գրոհայինների հարձակումների շարքին: Նշվում է, որ սիրիական բանակը տասնյակ զինվորներ է կորցրել ջիհադականների հարձակումների հետևանքով Պալմիրա և Էս Սուխեն քաղաքների միջև, գրում է Lenta.ru-ն:

Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի բանակը գրավել է կարևոր ռազմավարական Քաֆր Նաբուդա քաղաքը Համա գավառում:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում սկսվել է 2011-ին: Կառավարական ուժերը, որոնք սատարում են գործող նախագահ Բաշար Ասադին, կռվում են այսպես կոչված չափավոր ընդդիմության և իսլամիստական խմբավորումների դեմ: