Բաքվում ոստիկանը կանգնեցրել է Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Բաքվի ոստիկանությունը կանգնեցրել է Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկը կրող երկրպագուներին։ SNTV-ն թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել, որում երևում է՝ ինչպես է ադրբեջանցի ոստիկանը կանգնեցնում Բաքվում զբոսնող «Արսենալի» երկրպագուներիին, որոնք Մխիթարյանի մարզաշապիկով են, և քիչ անց թույլատրում է նրանց հեռանալ։ Մայիսի 29-ին Բաքվում կկայանա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը։ Ավելի վաղ «Արսենալը» պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: Ակումբի երկրպագուները Change.org հարթակում ստորագրահավաք էին կազմակերպել, որով պահանջում էին բոյկոտել եզրափակիչը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |