ՀՀ նախագահը շնորհավորել է Հենրի Քիսինջերի 96-ամյակը![]() 29 մայիսի 2019 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը բարձր է գնահատել Քիսինջերի մեծ ներդրումը համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում: «Դուք արել եք առավելագույնը՝ աշխարհն ավելի անվտանգ, իսկ համաշխարհային քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Հայաստան այցելելու իր հրավերի մասին: Հանրապետության նախագահը Հենրի Քիսինջերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հենրի Քիսինջերը 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին՝ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |