Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում կմնա մինչև 2021թ.![]() 29 մայիսի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Անգելա Մերկելը հաստատել է, որ մտադիր է Գերմանիայի կանցլերի պաշտոնում աշխատել մինչև 2021 թվականը, երբ սպառվում է ընթացիկ օրենսդրական շրջանի ժամկետը: «Ես պատրաստ եմ: Ես դա խոստացել եմ մարդկանց՝ աշխատել մինչև այս օրենսդրական շրջանի ավարտը»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում, գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ, այն մասին, որ Մերկելը կարող է առաջիկայում հեռանալ պաշտոնից, հայտնել էին Bloomberg-ի աղբյուրները: Ենթադրվում էր, որ կանցլերը կարող է հայտարարել հեռանալու մասին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո: Քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշման վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր 2018-ի հոկտեմբերին: Այդ հայտարարությունը նա արել է Հեսսենում տարածաշրջանային ընտրություններում մեծ կորուստներից հետո, որտեղ Քրիստոնյա-ժողովրդավարական միությունը ցածր արդյունք է գրանցել: Ըստ Մերկելի, նրա հեռանալը կուսակցության ղեկավարի պաշտոնից «շատ ավելի մեծ ծախսեր է պարունակում, քան ռիսկեր երկրի և կուսակցության համար»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |