ԶԼՄ. Ջոն Սնոուի դերակատարը սերիալի ավարտից հետո վերականգնողական կենտրոն է դիմել

ԶԼՄ. Ջոն Սնոուի դերակատարը սերիալի ավարտից հետո վերականգնողական կենտրոն է դիմել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերակատար Քիտ Հարինգթոնը դիմել է վերականգնողական կենտրոն՝ ալկոհոլիզմից և սթրեսից ձերբազատվելու համար: Ինչպես հայտնում է Page Six-ը աղբյուրների վրա հղումով, դերասանին օգնություն է պահանջվել սերիալի ավարտից հետո:

«Նա հասկացավ, որ սա վերջն է, սա այն էր, ինչի վրա իրենք այդքան ջանադրաբար աշխատեցին մի քանի տարի շարունակ»,-պատմել է պարբերականին դերասանի ընկերը:

Ըստ պարբերականի, Հարինգթոնը մոտ մեկ ամիս է, ինչ Քոնեքթիկուտի առողջարարական կենտրոնում է: Նա այնտեղ էր եկել սերիալի վերջին եթերաշրջանի վերջին սերիայի թողարկումից մի քանի շաբաթ առաջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Դերասանը հոգեբանական թրենինգների է մասնակցում, պայքարում է սթրեսի և բացասական զգացմունքների հետ: Կենտրոնում մեկ ամսվա համար վարձը 120 հազար դոլար է:

«Հարինգթոնը որոշել է օգտագործել դադարն իր ժամանակացույցում, որոշ ժամանակ առողջարարական կենտրոնում անցկացնելու համար, որպեսզի լուծի իր խնդիրների մի մասը»,-ասել է դերասանի ներկայացուցիչը:

2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---