Ղազախստանում շքանշաններ են շնորհվել ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներին![]() 29 մայիսի 2019 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր հրմանագրով Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշաններով է պարգևատրել ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ալեքսանրդ Լուկաշենկոյին և Սոորոնբայ Ժեենբեկովին: Ղազախստանի նախագահի կայքում նշվում է, որ Պուտինն արժանացել է պարգևին եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի և ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև երկու երկրների միջև գործակցության խորացման և ընդլայնման գործում հատուկ ավանդի համար, հայտնում է ՌԲԿ-ն: Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան:Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: «Ղազախստանի առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշանը սահմանվել է 2001թ.: Շքանշանը շնորհվում է այն պետությունների ղեկավարներին, որոնք մեծ ավանդ ունեն Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացման գործում:Շքանշանը պատրաստված է բարձրակարգ ոսկուց և զարդարված է ադամանդներով և ռուբիններով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |