Huawei-ը սեփական ՕՀ-ն կունենա միայն 2019-ի վերջում![]() 29 մայիսի 2019 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Huawei ընկերությունը չի կարողանա հունիսին սեփական օպերացիոն համակարգ թողարկել, որը կփոխարինի Android-ին ընկերության սմարթֆոններում: Ընկերության ներկայացուցիչները հաստատել են, որ HongMeng բջջային հարթակը պատրաստ կլինի գործարկման Չինաստանում միայն 2019-ի ավարտին, իսկ միջազգային շնորհանդեսը կարելի է ակնկալել միայն 2020-ին, գրում է Ferra.ru-ն: Hongmeng օպերացիոն համակարգն այդպես է կոչվել «Չժուան ցզի» առակների դաոսյան գրքի կերպարներից մեկի պատվին: Հուն Մեն կերպարը մարմնավորում է քաոսը: ՕՀ-ն մշակվում է ոչ միայն սմարթֆոնների ու պլանշետների համար, այլ նաև համակարգիչների, հեռուստացույցների, խելացի ժամացույցների և այլ սարքերի համար: Hongmeng-ը կստանա Android-ի հավելվածների աջակցությունը, որոնք օգտատերերը կկարողանան տեղադրել Huawei AppGallery հավելվածների խանութի միջոցով: Քանի դեռ Huawei-ը սեփական ՕՀ-ն չի թողարկել, ստիպված է լինելու բավարարվելու Android-ի բաց տարբերակով՝ առանց Google-ի ծառայությունների: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |