Մակրոնն՝ Ալիևին. Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը![]() 30 մայիսի 2019 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում: «Թույլ տվեք մեկ անգամ ևս ընդգծել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, վճռական, ամբողջական և անկանխակալ մոտեցումը բանակցային ճանապարհով ԼՂ հակամարտության արդար և երկարաժամկետ կարգավորման հանձնառությանը»,-ասվում է Մակրոնի ուղերձում, հայտնում է Minval.az-ը: Ֆրանսիայի նախագահը նաև հավաստիացրել է Ալիևին, որ վճռական է «էլ ավելի ամրապնդելու Բաքվի, Փարիզի և ԵՄ հարաբերությունները»: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |