Որքան են պարտվում խաղացողները և որքան են շահում բուքմեյքերները![]() 30 մայիսի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը որոշ բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի էր դուրս բերել։ Նախագծով Երևանում արգելվելու է այդ ընկերությունների գործունեությունը։ PanARMENIAN.Net - ը ներկայացնում է, թե որքան խաղադրույք է կատարվել և որքան է կազմել բուքմեյքերական ընկերությունների շահույթը 2018 թվականին։ Հայաստանում ներկա պահին գործում է բուքմեյքերական լիցենզավորված հինգ ընկերութուն․ դրանք են «Վիվառո Բեթինգ» (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» (Europefootball), «Գուդվին-Բետ» (GoodWin), «Սաբարկո» (Adjarabet) և «Դիջիգեյմ» (TotoGaming) ՍՊ ընկերությունները։ Այս ընկերություններից միայն «Եվրոֆուտբոլն» է, որ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում չի հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը։ VivaroBet-ի ֆինանսական հաշվետվության համաձայն, 2018 թվականին բուքմեյքերական ընկերությունն ընդունել է 79․862 մլրդ դրամի խաղադրույք, TotoGaming-ը՝ 39.643 մլրդ դրամի, GoodWin-ը՝ 25․134 մլրդ դրամի, Adjarabet-ը՝ 227․4 մլն դրամի։ Բուքմեյքերական այս 4 ընկերությունը միասին նախորդ տարում ընդունել է մոտ 145 մլրդ դրամի խաղադրույք։ Խաղադրույքների մի քանի անգամ աճը 2017 թվականի համեմատ մասամբ պայմանավորված է նախորդ տարի կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտում ծառայությունների ծավալը, ընդհանուր առմամբ, կազմել է 324.5 մլրդ դրամ: 2018-ին VivaroBet-ը կատարված խաղադրույքներից շահումների գծով հատուցել է 73.939 մլրդ դրամը, մնացած 5.923 մլրդ դրամ խաղադրույք կատարողները պարտվել են բուքմեյքերական ընկերությանը: Նախորդ տարում խաղադրույք կատարողները Adjarabet-ին» պարտվել են 24.4 մլն դրամ, GoodWin-ին՝ 2.350 մլրդ դրամ, TotoGaming-ին՝ 6.485 մլրդ դրամ: Նախորդ տարում բոլոր նշված բուքմեյքերական ընկերություններին միասին խաղադրույք կատարողները պարտվել են, ընդհանուր առմամբ, 14.782 մլրդ դրամ: 4 ընկերության զուտ շահույթը միասին կազմել է 6․577 մլրդ դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |