Ուկրաինայում ՌԴ անձնագիր ստացողների գույքի առգրավման մասին օրենք կարող են ընդունել![]() 5 հունիսի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայում մի օրինագիծ է դրվել շրջանառության մեջ, որի համաձայն Ուկրաինայի այն քաղաքացիների ունեցվածքը, որոնք կամավոր ՌԴ քաղաքացիություն են ստացել, կարող է առգրավվել: «Ունեցվածքի քաղաքացիական առգրավման մասին» օրինագիծը մասնավորապես վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակչությանը: Փաստաթղթի հեղինակն է Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Օլեգ Մուսիյը: Այն շրջանառության մեջ է դրվել հունիսի 4-ին, սակայն դրա ամբողջական տեքստը դեռևս հասանելի չէ ընթերցման համար, գրում է Deutsche Welle-ն: Մեկնաբանելով այդ օրինագիծը, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան նշել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը երաշխավորում է իր սեփականությունն ունենալու, օգտագործելու և տնօրինելու յուրաքանչյուր անձի իրավունքը: «Ուկրաինայի գլխավոր օրենքը սահմանում է, որ մասնավոր սեփականության իրավունքի սուբյեկտ կարող է լինել յուրաքանչյուրը, ինչը նշանակում է յուրաքանչյուր մարդ, ֆիզիկական անձ, որոնց դասվում են Ուկրաինայի քաղաքացիները, օտար պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը: 2019-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչներին ՌԴ անձնագրերի հանձնման կարգի պարզեցման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |