// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՌԴ 3 թերթ նույն գլխագրերով է թողարկվել՝ ի աջակցություն լրագրող Գոլունովի

ՌԴ 3 թերթ նույն գլխագրերով է թողարկվել՝  ի աջակցություն լրագրող Գոլունովի

PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտ», «Վեդոմոստի» և ՌԲԿ թերթերը հունիսի 10-ին պատմության մեջ առաջին անգամ միանման գլխագրերով են թողարկվել՝ ի աջակցություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի: Արդեն առավոտյան այդ թերթերը հնարավոր չէր գնել մոսկովոյան կրպակներում, հայտնում է «Սնոբը»:

«Ես (Մենք) Իվան Գոլունովն եմ» շապիկով թերթերը վաճառելու մասին հայտրարություն էր տարածվել Avito-ում՝ 3 պարբերականի համար վաճառողը 15,000 ռուբլի է ուզում:

Հետաքննիչ լրագրող Իվան Գոլունովը, որը հայտնի է Մոսկվայի քաղաքապետարանում կոռուպցիայի մասին նյութերով, ձերբակալվել է՝ նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափի թմրանյութ իրացնելու մտադրության մեջ: Ոստիկանությունը հայտարարել է, որ նրա մոտից առգրավվել է 4 գ մեթիլէֆեդրոն և 5 գ կոկաին:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ թմրանյութերի հետքեր Գոլունովի ձեռքերին չեն եղել: Գոլունովը կարծում է, որ թմրանյութը կարող էին իր իրերի մեջ դնել թաղման բյուրոյի մասին հետաքննության պատճառով: «Մեդուզայի» խմբագրությունը վստահ է, որ Գլունովն անմեղ է:

Մոսկվայում ամեն օր պիկետներ են կազմակերպվում՝ մասնակցում է 1 անձ, որին հետո փոխարինում է մեկ ուրիշը: Հունիսի 12-ին ՌԴ-ում երթ են մտադիր անցկացնել Գոլունովի ազատության համար:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա