ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ 2 կին է ընդգրկվել![]() 11 հունիսի 2019 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ խաղաղապահների նոր զորախմբում առաջին անգամ 2 կին զինվոր է ընդգրկվել: Այս հանգամանքը երկուստեք կարևորել են Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտան և Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայանում տեղի ունեցած հանդիպմանը: Հունիսի 10-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև՝ հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթել նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում: Բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտան շատ բարձր է գնահատել հայ խաղաղապահների իրականացրած ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |