ԱՆ-ն լրացուցիչ 45 մլրդ դրամ կուզի՝ մինչև 18 տարեկաններին անվճար բուժելու համար![]() 11 հունիսի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ նախարարությունը պետական բյուջեից մտադիր է լրացուցիչ մոտ 45 մլրդ դրամ ուզել՝ մինչև 18 տարեկանների բուժօգնությունն անվճար դարձնելու նպատակով: «2020 թվականի բյուջեն ևս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչև 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-ասել է նախարարը: Թորոսյանը հայտնել է, որ ընթացիկ տարում նախարարության բյուջեն արդեն 9 մլրդ դրամով ավելացել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |