Նախագահը 3Sixty Strategic Advisors-ի հետ քննարկել է ՀՀ տուրիզմի զարգացումը![]() 11 հունիսի 2019 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցերն է քննարկել Լոնդոնում գործող 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրեն Ալի Բորհանիի հետ, որը Հայաստան էր ժամանել «Մտքերի հայկական գագաթնաժողովին» մասնակցելու նպատակով: Ալի Բորհանին նշել է, որ չափազանց տպավորված է մեր երկրի հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարներին: Ալի Բորհանին ընդգծել է, որ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ գնահատել ու ճիշտ ուղղությամբ զարգացնել: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջին անգամ Հայաստանում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենն ասել է, որ տպավորված է գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակով և հույս ունի Հայաստանում կրկին մասնակցել ֆրանսիական համաժողովի աշխատանքներին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |