// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱԺ նախագահը Շվեդիայի թագավորին է հանդիպել

ԱԺ նախագահը Շվեդիայի թագավորին է հանդիպել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավի հետ: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին մեր խորհրդարանական պատվիրակությունը ներկայացնելուց հետո 30 րոպեանոց առանձնազրույց ունեցա Նորին մեծության հետ»,- գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ մեկնարկել էր ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Շվեդիայի Թագավորություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն անկախության 28-րդ տարեդարձն է տոնելու
Տոլստոյը նշել է, թե Ռուսաստանը չունի այնքան ՀԿ-ներ Հայաստանում, որքան ունի ԱՄՆ-ն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես