// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քոչարյանը Փաշինյանի դեմ հայցից հրաժարվել է

Քոչարյանը  Փաշինյանի դեմ հայցից  հրաժարվել է

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացաված հայցից, այս մասին դատարանում հայտարարել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Քոչարյանը քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ զրպարտության համար:

Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է անձռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատելու որոշմանը:

«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը:

Այս խոսքերը Քոչարյանը համարել էր զրպարտություն և դիմել դատարան:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա
Ավելի վաղ Արնոների մրցակից Պինոները 100 մլն եվրո էին նվիրաբերել