// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան ֆիքսել ու ՃՈ-ին ուղարկել խախտման հաղորդագրությունը

Քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան ֆիքսել ու ՃՈ-ին ուղարկել խախտման հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - Առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ կդնեն ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ:

Խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ:

Էկեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի:

 Ուշագրավ
Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան