// IP Marketing video - START// IP Marketing video - END

Նախարարությունների օպտիմալացումից 15 հաստիք արդեն կրճատվել է

Նախարարությունների օպտիմալացումից 15 հաստիք արդեն կրճատվել է

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում արդեն 15 հաստիք է կրճատվել:

Նախարարն ասել է, որ առաջիկայում նույնպես լինելու են կրճատումներ: Հարությունյանը նշել է, որ կրճատումներ անելիս հաշվի է առնվելու աշխատողների արդյունավետության մակարդակը:

«Մենք նախարարությունում արդյունավետության բարձրացման համար նոր կառուցվածքային փոփոխություն պիտի անենք և տեսնենք աշխատողների արդյունավետությունը: Նրանցից էլ շատ բան է կախված», - ասել է նախարարը:

Ավելի վաղ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի:

 Ուշագրավ
Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի շուրջ երկու տասնյակ ուսանողների
Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան