ՌԴ-ում «Չերնոբիլի» հեղինակներին քրգործերով են սպառնացել

ՌԴ-ում «Չերնոբիլի» հեղինակներին քրգործերով են սպառնացել

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը պահանջում է արգելել մուտքը Ռուսաստան «Չերնոբիլ» սերիալի հեղինակներին:

Նաև առաջարկվում է քրեական գործեր հարուցել հեղինակների դեմ հրապարակային զրպարտության համար: Կուսակցությունը կարծում է, որ սերիալում ոչ հավաստի են ներկայացված ժամանակի իրողությունները, գրում է Gazeta.ru-ն:

Օրինակ, կոմունիտները վրդովված են սովետական մարդկանց հարբերցողության, կապարե դագաղներով հուղարկավորությունների և այլ տեսարաններից:

Կուսակցության գործկոմը հայտարարել է, որ «Ռուսաստանը պետք է հակադարձի նման սերիալի հեղինակներին»՝ նշելով, որ դիմելու է Ռոսկոմնադզոր և ՆԳՆ:

«Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը:

1986-ի ապրիլի լույս 26-ի գիշերը Չերնոբիլի ԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում պայթյուն որոտաց, որի հետևանքով ռեակտորը փլուզվեց: Այդ վթարը դարձավ մեր ժամանակների խոշորագույն տեխնածին ու բնապահպանական աղետը:Ըստ փորձագետների, Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքով ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումը կազմեց մոտ 50 մլն կյուրի, ինչը համազոր է 1945-ի Հիրոսիմայի վրա արձակված ատոմային ռումբերի 500-պատիկ հզորությանը: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 155 հազար քառակուսի կիլոմետր տարածք 6 միլիոն 945 հազար բնակչությամբ:

1986-1987 թթ․ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցեց մոտ 600 հազար մարդ, որից 200 հազարը ճառագայթման բարձր չափաբաժին ստացավ: Ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ Չերնոբիլի աղետից տուժել է 5 միլիոն մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---