Իրանն ամերիկյան ԱԹՍ է խոցել Պարսից ծոցի ափերի մոտ![]() 20 հունիսի 2019 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը հայտարարել է, որ Իրանի զինվորականներն ամերիկյան «լրտեսող» անօդաչու սարք են խոցել, հայտնում է IRNA գործակալությունը: Ըստ գործակալության, դա ԱՄՆ արտադրության RQ-4 Global Hawk դրոն է եղել, որը հատել է Իրանի սահմանն ու խոցվել է «ցամաք-օդ» հրթիռով երկրի հարավում՝ Պարսից ծոցի ափերի մոտ: ԱՄՆ-ն հաստատել է կորուստը, հայտնում է Reuters-ը կառավարական աղբյուրների վրա հղումով: Սակայն, ըստ գործակալության աղբյուրի, իրանցի զինվորականներն այլ մոդելի անօդաչու են խոցել՝ Triton MQ-4C: Դրոնը եղել է Օրմուզի նեղուցի շրջանում, պնդում է գործակալության աղբյուրը, հայտնում է «Վեդոմոստին»: Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ենթադրյալ ներխուժումն իր օդային տարածք՝ զգուշացնելով «նման սադրիչ գործողությունների» հետևանքների մասին: Դեռևս 2018-ին Իրանը սպառնում էր փակել միակ ելքը Պարսից ծոցից՝ Օրմուզի նեղուցից միջուկային հարցի շուրջ երկու երկրների հարաբերությունների սրման պատճառով: Օրմուզի նեղուցով է անցնում նավթի համաշխարհային սպառման ծավալի 20 տոկոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |