Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովում![]() 20 հունիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ ճապոնական Օսակայում հուլիսի 28-29-ին կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում: «Ես ուզում եմ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին, գրում է Deutsche Welle-ն: Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ հանդիպելու է Օսակայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Թրամփը նշել էր, որ «շատ լավ հեռախոսազրույց է ունեցել չինացի առաջնորդի հետ: Ակնկալվում է, որ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման թեման լինելու են առևտրային տարաձայնություններն ԱՄՆ և Չինաստանի միջև: 2018-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահը հրաժարվեց Պուտինի հետ հանդիպումից Արգենտինայում G20-ի շրջանակում: Թրամփն իր որոշումը հիմնավորեց Մոսկվայի և Կիևի հարաբերությունների սրացմամբ Կերչի նեղուցում միջադեպից հետո: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |