YouTube տեսահոսթինգը կարող է ամբողջ մանկական բովանդակությունն առանձին՝ YouTube Kids հավելված տեղափոխել, պաշտպանելու համար երեխաներին անցանկալի նյութերից:
Նման միջոցներ կարող են ձեռնարկվել ընկերության հասցեին աճող քննադատության պատճառով՝ ԱՄՆ-ում ընկերությանը մեղադրում են նրանում, որ վերջինս չի կարողանում հսկողություն սահմանել երեխաների մասնակցությամբ և երեխաների համար նախատեսված բովանդակության հանդեպ, գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով:
Մանկական տեսանյութերն ամենապահանջված ուղղություններից են YouTube-ում և մեծ գովազդային եկամուտ են ապահովում, ուստի այդ քայլը ռիսկային է լսարանը պահպանելու տեսակետից: Մեկ այլ հնարավոր լուծում կարող է լինել դիտված տեսանյութից հետո նոր տեսանյութիի ավտոմատ մեկնարկի գործառույթը երեխաների պարագայում չեղարկելը:
Ինչպես նշել է YouTube-ի պաշտոնական ներկայացուցիչը, ընկերությունում բազում գաղափարներ են դիտարկում, որոնց մի մասն այդպես էլ «գաղափար է մնում»:
YouTube-ի օգտատերերն ամեն օր մոտ 1 մլրդ ժամ տեսանյութ են դիտում: Պոտենցիալ փոփոխությունները կարող են լրջագույն փոփոխություններ դառնալ ծառայության համար: