2020-ի ընտրությունները Վրաստանում համամասնական կարգով կանցնեն. Ցուցարարների պահանջներից էր![]() 24 հունիսի 2019 - 12:47 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները Վրաստանում համամասնական կարգով կանցնեն: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Այդպիսով, իշխող կուսակցությունը բավարարել է հունիսի 20-ից Թբիլիսիում ցույցի դուրս եկածների երկրորդ պահանջը: Առաջին պահանջով իր պաշտոնից հեռացավ խորհրդարանը ղեկավարող Իրակլի Կոբախձեն, հայտնում է «Sputnik Գրուզիան»: «Խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը պետք է զրոյական լինի, կրկնում եմ՝ զրոյական»,-ասել է Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստի ավարտին: «Իվանիշվիլին աննախադեպ որոշում է հրապարակել»,-ավելի ուշ ասել է լրագրողներին երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Ըստ գործող Սահմանադրության, ընտրական օրենքի փոփոխությունը՝ խառը համակարգից դեպի համամասնական, նախատեսվում էր միայն 2024-ին: 2020-ին ընտրությունները պետք է անցնեին ըստ գործող կարգի՝ խառը ընտրակարգով, սակայն, որպես զիջում ընդդիմությանը որոշվել էր նվազեցնել անցողիկ շեմը 5 տոկոսից մինչև 3 տոկոս: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |