Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքն ինքնագնաց երթուղային կունենա24 հունիսի 2019 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Բագրևանդում կառուցվող ինժեներական քաղաքը ինքնագնաց երթուղային կունենա, որը շենքից շենք կտեղափոխի «քաղաքի բնակիչներին»։ «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառման մասնակիցներից YEA engineering կազմակերպության տեխնիկական տնօրեն Գուրգեն Մարդոյանը «Ռադիոլուրին» ասել է, որ այժմ ինքնագնաց մեքենաների ակտիվ փորձարկումներն են իրականացվում Սան-Ֆրանցիսկոյում, Սինգապուրում, նաև ԱՄՆ Արիզոնա նահանգում: Թե երբ ինքնագնաց մեքենաները դուրս կգան երթուղի, դեռ պարզ չէ, բայց հայկական ինժեներական միտքն աշխարհին օգնում է այս հարցում. հայ մասնագետները ներգրավված են թեսթավորման աշխատանքներում: Հունիսի 24-ին ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում մեկնարկել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը: Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը: Տարածքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները: Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |