Սաակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը Թբիլիսիում![]() 24 հունիսի 2019 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը Թբիլիսիում, չնայած նրան, որ իշխանությունները զիջումներին են գնացել և որոշել են 2020-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական անցողիկ շեմով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Խոսքն այն մասին է, որ այժմ Իվանիշվիլին (իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ) պետք է ազատի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիային: Պետք է ազատի բոլոր ձերբակալվածներին և անհապաղ արտահերթ համամասնական ընտրություններ նշանակի, ինչպես նաև ազատի ԿԸՀ նախագահ Թամարա Ժվանիային»,-հայտարարել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում: Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները Վրաստանում համամասնական կարգով կանցնեն: Այդպիսով, իշխող կուսակցությունը բավարարել է հունիսի 20-ից Թբիլիսիում ցույցի դուրս եկածների երկրորդ պահանջը: Առաջին պահանջով իր պաշտոնից հեռացավ խորհրդարանը ղեկավարող Իրակլի Կոբախձեն: Ըստ գործող Սահմանադրության, ընտրական օրենքի փոփոխությունը՝ խառը համակարգից դեպի համամասնական, նախատեսվում էր միայն 2024-ին: 2020-ին ընտրությունները պետք է անցնեին ըստ գործող կարգի՝ խառը ընտրակարգով, սակայն, որպես զիջում ընդդիմությանը որոշվել էր նվազեցնել անցողիկ շեմը 5 տոկոսից մինչև 3 տոկոս: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |