Միրզոյանն առաջարկում է ընդլայնել կառավարության և ԱԺ լիազորությունները25 հունիսի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեղինակել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել կառավարության ու Ազգային ժողովի լիազորություններն՝ ի հաշիվ վարչապետի լիազորությունների: «Այս փաթեթով փոփոխություն է նախատեսվում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին, կոռուպցիայի կանխարգելմանը և այլնին վերաբերող օրենքներում։ Փոփոխությունների հիմնական նպատակն է խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված՝ կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը ինքնավար մարմինների ձևավորման հարցում, նաև ԱԺ-ի դերի բարձրացման շրջանակներում՝ ընդդիմադիր և կառավարման ֆրակցիաների դերակատարումների հատուկ ընդգծումն է, ինչպես նաև կոռուպցիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորումը»,- նշել է Միրզոյանը։ Նախագծով առաջարկվում է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձևավորման սկզբունքները։ «Այսօր գործող կարգավորումներով՝ այդ հանձնաժողովների նախագահներին և անդամներին ԱԺ-ն նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նոր օրինագծով նախատեսվում է, որ նշված հանձնաժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահվելու է Կառավարությանը։ Նախագիծը նախատեսում է, որ այդ հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները»,- ասել է ԱԺ նախագահը։ Միրզոյանը նաև շեշտել է, որ այս փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար՝ նման մարմիններում իրենց թեկնածություններին առաջադրելու համար։ Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորմանը՝ Միրզոյանն ասել է, որ ինքն առաջարկում է, որ այն ձևավորվի գործադիր, օրենսդիր և դատական իշխանութունների կողմից առաջադրված թեկնածուների կողմից, այն տարբերությամբ, որ այստեղ կարող է մեխանզիմով ձևավորվել նաև առաջին կազմը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |