Նախագահը ԵՄ հանձնակատարի հետ խոսել է գիտության ոլորտում գործակցությունից

Նախագահը ԵՄ հանձնակատարի հետ խոսել է գիտության ոլորտում գործակցությունից

PanARMENIAN.Net - Ցյուրիխում անցկացվող գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է հետազոտությունների, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշի հետ:

Նրանք անդրադարձել են Հայաստանի՝ հետազոտությունների եվրոպական տարածքին ինտեգրվելու, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալու, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալու հնարավորություններին։

Խոսվել է նաև Եվրամիության՝ հետազոտությունների և նորարարության ոլորտների զարգացմանն ուղղված «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---